Զարիֆ. ՀԳՀԾ-ի պահպանումն ու ԱՄՆ-ի խոստումնադրժության կանխումն Իրանի գերակայություններից են
ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «ՀԳՀԾ-ի պահպանումն ու ԱՄՆ-ի խոստումնադրժության կանխումն Իրանի գերակայություններից են»:
Իրանի և 5+1 խմբի անդամ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի ԱՄՆ-ի ու Գերմանիայի միջև միջուկային համաձայնությունը գործադրման է հանձնվել 2016 թվականի հունվարից, սակայն ԱՄՆ-ի կառավարությունը որպես այդ խմբի անդամներից մեկը, ոտնահարում է ՀԳՀԾ-ն:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի երեկոյան Իրանի հեռուստատեսության երկրորդ կայանին տված հարցազրույցում նշել է. «Չպետք է ԱՄՆ-ին թույլատրել, որպեսզի Իրանի ծախսով ոտնահարի ՀԳՀԾ-ն»:
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ հարևանների հետ լավ հարաբերությունները և դիմադրողական տնտեսության դիվանագիտությունն Իրանի մյուս գերակայություններն են:
Զարիֆն անդրադառնալով տարածաշրջանում տիրող անապահովությանն, ասել է. «ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն, այդ թվում Սիոնիստական ռեժիմն ստեղծելով ու հովանավորելով ահաբեկչական խմբերին, անապահովությունն ու ծայրահեղականությունը տարածաշրջան են բերել»:
«Տարածաշրջանի երկրները պետք է գան այն համոզման, որ անվտանգությունը վաճառվող ապրանք չէ, որ հնարավոր լինի այն գտնել տարածաշրջանից դուրս և գնել այլ երկրներից»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծելով, որ տարածաշրջանն անդորրի կարիք ունի:
Զարիֆը նշել է, որ ԻԻՀ-ն տարածաշրջանի միակ երկիրն է, որի անվտանգությունը ծնվում է իր ներսից, հավելելով. «Իրանը կշարունակի ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը, որն անհրաժեշտություն է համարվում և բոլորը պիտի միանան դրան»: