Իրանը կարող է հինգ օրվա ընթացքում վերսկսել 20 տոկոսանոց ուրանի հարստացումը
ԱՄՆ-ին զգուշացնելով ՀԳՀԾ-ն խախտելու կապակցությամբ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ կազմակերպությունը կարող է հինգ օրվա ընթացքում Ֆորդոյի օբյեկտում վերսկսել 20 տոկոսանոց ուրանի հարստացումը:
Սալեհին նշել է, որ մինչև առավելագույնը հինգ օր 20 տոկոսանոց ուրանի հարստացման աշխատանքները վերսկսելու Իրանի կարողությունը տեխնիկական տարբեր պատգամներ ունի, որն իհարկե հակառակ կողմը հասկանոմ է:
ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը հավաստիացրել է, որ Իրանի միջուկային արդյունաբերությունը հզորությամբ առաջ է ընթանում և երբ երկրում ՀԳՀԾ-ն վերահսկող պատվիրակությունը որոշում կայացնի, ԻԻՀ-ը կարող է քայլերի դիմել, որոնք անակնկալի կբերեն բոլորին:
Սալեհին նշել է, որ Իրանի համար առաջնահերթ է ՀԳՀԾ-ի պահպանումը, որովհետև Թեհրանն այս համաձայնությունն իր ազգային, տարածաշրջանային ու միջազգային շահերի և NPT-ի դաշինքի օգտին է գտնում: