Իրանը ողջունում է Արաբիայի տարածաշրջանային քաղաքականության փոփոխությունը
Օգոստոս 23, 2017 07:16 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳ նախարարի ասածով, Իրանը ողջունելու է Արաբիայի տարածաշրջանային քաղաքականության փոփոխումը:
ԻՍՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը մշտապես ձգտել է հարևանների հետ լավ հարաբերություններին: Տարածաշրջանի երկրների՝ ներառյալ Արաբիայի հետ Իրանի գործակցությունն իրականացվել է այդ նույն շրջանակում և անփոփոխ է մնացել»:
«Իրանի համոզմամբ, Արաբիան տարածաշրջանում վարում է ավերիչ քաղաքականություն, որը նույնիսկ վնասում է այդ երկրին: Արաբիան պետք է վերանայի իր քաղաքականությունը: Դա բխում է Ռիադի ազգային շահերից»-հավաստել է նախարար Զարիֆը:
Պիտակ