Խարքի տերմինալից Իրանի անմշակ նավթի արտահանումը մեծացել է 45 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i70538-Խարքի_տերմինալից_Իրանի_անմշակ_նավթի_արտահանումը_մեծացել_է_45_տոկոսով
Խարքի տերմինալից Իրանի իսլամական հանրապետության 2016 թվականի անմշակ նավթի արտահանումը մեծացել է 45 տոկոսով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 23, 2017 19:37 Asia/Tehran
  • Խարքի տերմինալից Իրանի անմշակ նավթի արտահանումը մեծացել է 45 տոկոսով

Խարքի տերմինալից Իրանի իսլամական հանրապետության 2016 թվականի անմշակ նավթի արտահանումը մեծացել է 45 տոկոսով:

ՇԱՆԱ գործակալության հաղորդմամբ, 2016 թվականին Խարքի տերմինալից արտահանվել է 780 միլիոն բարել անմշակ նավթ: 2015 թվականին այդ տերմինայի արտահանումների ընդհանուր ծավալը կազմում էր 432 միլիոն բարել անմշակ նավթ:

Ըստ աղբյուրի, 2016 թվականին , անմշակ նավթի բեռնավորման համար ավելի քան 800 նավեր են խարսխվել Խարքի տերմինալում : Իսկ 2015 թվականին այդ նավերի թիվը եղել է 450:

2016 թվականին Խարքի կղզում անմշակ նավթի պահեստների պատրաստ տարողությունը 89 էր , իսկ նավահանգիստներինը ՝ 98 տոկոս, որը 2015 թվականի համեմատությամբ, համապատասխանաբար մեծացել է 7 և 9 տոկոսներով:

Հղում անելով Reuters գործակալությանը, «Մեհր» գործակալությունը հաղորդել է, որ այս տարվա հունիսին Իրանից Չինաստանի անմշակ նավթի ներմուծումն ունեցել է տարեկան 0.45 տոկոս աճ ՝ հասնելով օրական 568 720 բարելի: