Գեներալ Ջազայերի.«Պետք է ընդունել Իրաքի և Սիրիայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»
Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի գլխավոր խոսնակն ասել է.«Իրաքի և Սիրիայի հարևան երկրները պետք է ընդունել այդ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:
«Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ բրիգադային-գեներալ Մասուդ Ջազայերին ասել է.«Իրաքի և Սիրիայի հարևան երկրները պետք է ընդունել, որ այդ երկրների ժողովուրդներն իրավունք ունեն որոշում ընդունել սեփական ճակատագրի կապակցությամբ: Սիրիայի ժողովուրդը համոզվել է, որ պետք է կանգնի իր երկրի օրինական կառավարության կողքին»:
«Ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի և Իրաքի կառավարությունների արձանագրած հաջողությունները և ԱՄՆ-ի միջնորդավորված պատերազմական քայլերի դեմ նրանց հաղթանակը, մեծապես օգնել են ԻԻՀ-ի խաղաղասիրական պատգամը լսելի դառնալուն». նշել է գեներալ Ջազայերին: