Գեներալ Բաղերի.«Իրանի բանակը կանխարգելիչ դերակատարություն ունի թշնամիների դիմաց»
ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Բաղերին ասել է.-«Իրանի բանակը կանխարգելիչ դերակատարություն ունի թշնամիների և համաշխարհային իմպերիալիզմի ոտնձգությունների դիմաց»:
Շաբաթ օրը ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Բաղերին հստակեցրել է.-«Թշնամիները եկել են այն եզրակացության, որ Իրանի վրա ռազմական հարձակումը կհանգեցնի իրենց համար մարդկային մեծ կորուստների և նյութական վնասների և այդ իսկ պատճառով դիմել են պրոքսի պատերազմի մեթոդին»:
Գեներալ Բաղերին Իրանի զինված ուժերի ապագան փայլուն որակելով, հավելել է.-«Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահակազորը Իրանի հեղափոխության պահշտպանության երկու հզոր բազուկներն են»:
Նա նշել է.-«Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահակազորը լրացնելով միմյանց ավելի են հզորացնում Իրանի պաշտպանական կարողությունը»: