Գեներալ Բաղերի.«Իրանի բանակը կանխարգելիչ դերակատարություն ունի թշնամիների դիմաց»
https://parstoday.ir/hy/news/iran-i70718-Գեներալ_Բաղերի._Իրանի_բանակը_կանխարգելիչ_դերակատարություն_ունի_թշնամիների_դիմաց
ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Բաղերին ասել է.-«Իրանի բանակը կանխարգելիչ դերակատարություն ունի թշնամիների և համաշխարհային իմպերիալիզմի ոտնձգությունների դիմաց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2017 07:01 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերի.«Իրանի բանակը կանխարգելիչ դերակատարություն ունի թշնամիների դիմաց»

ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Բաղերին ասել է.-«Իրանի բանակը կանխարգելիչ դերակատարություն ունի թշնամիների և համաշխարհային իմպերիալիզմի ոտնձգությունների դիմաց»:

Շաբաթ օրը ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Բաղերին հստակեցրել է.-«Թշնամիները եկել են այն եզրակացության, որ Իրանի վրա ռազմական հարձակումը կհանգեցնի իրենց համար  մարդկային մեծ կորուստների և նյութական վնասների և այդ իսկ պատճառով դիմել են պրոքսի պատերազմի մեթոդին»:

Գեներալ Բաղերին  Իրանի զինված ուժերի ապագան փայլուն որակելով,  հավելել է.-«Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահակազորը  Իրանի հեղափոխության պահշտպանության երկու հզոր բազուկներն են»:

Նա նշել է.-«Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահակազորը լրացնելով միմյանց  ավելի են հզորացնում Իրանի պաշտպանական կարողությունը»: