Ռոհանի.«Իրանի ժողովուրդը չի վախենում արտաքին սպառնալիքներից ու դավերից»
https://parstoday.ir/hy/news/iran-i70804-Ռոհանի._Իրանի_ժողովուրդը_չի_վախենում_արտաքին_սպառնալիքներից_ու_դավերից
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը չի վախենում արտաքին սպառնալիքներից ու դավերից, որովհետև օտար ուժերից չվախենալը սովորել է լուսահոգի Իմամ Խոմեյնիից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2017 06:52 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանի ժողովուրդը չի վախենում արտաքին սպառնալիքներից ու դավերից»

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը չի վախենում արտաքին սպառնալիքներից ու դավերից, որովհետև օտար ուժերից չվախենալը սովորել է լուսահոգի Իմամ Խոմեյնիից»:

Օգոստոսի 27-ին Իրանի կառավարության կազմը վերանորոգել է իր ուխտը ԻԻՀ-ի հիմնադիր հոգելույս Իմամ Խոմեյնիի հետ : Այդ միջոցառման ժամանակ, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի ութ տարիներին, լուսահոգի իմամը սովորեցրեց, թե ինչպես ամուր կամքի տեր ժողովուրդը կարող է կանգնել տարբեր դավերի դեմ»:

«Իմամ Խոմեյնին ժողովրդին միաժամանակ շնորհեց իսլամականություն ու հանրապետականություն, ապացուցելով, որ ազգային իշխանության ու ժողովրդավարության շնորհիվ  կրոնի ու աստվածային պատվիրանների իրականացումն արդյունավորվում է ժողովրդի ինքնորոշման իրավունքներով», ասել է նախագահ Հասան Ռոհանին:

Իրանի նախագահը և կառավարության կազմն այցելել է լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարան՝ ԻԻՀ հիմնադիր առաջնորդի հետ իր ուխտը վերանորոգելու համար: