Զարիֆը և Դի Միստուրան խորհրդակցել են Սիրիայում տիրող ճգնաժամի խաղաղ կարգավորման վերաբերյալ
ԻԻՀ ԱԳ նախարարը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը քննարկել են Սիրիայում տիրող ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական նախաձեռնությունները և վերջին զարգացումները:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան Դի Միստուրան երկուշաբթի օրը նաև հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար և Աստանայի նիստում Իրանի ավագ բանագնաց՝ Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի վերջին իրադարձությունները և բանակցության ճանապարհով այդ երկրում տիրող ճգնաժամի կարգավորման հետ կապված հարցեր:
Ղազասխստանի մայրաքաղաք՝ Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցությունների 6-րդ փուլի կայացման շեմին Դի Միստուրան կիրակի երեկոյան ժամանել է Թեհրան: