Զարիֆ. ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը կհանգեցնի այդ երկրի մեկուսացմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i71038-Զարիֆ._ՀԳՀԾ_ից_ԱՄՆ_ի_հրաժարումը_կհանգեցնի_այդ_երկրի_մեկուսացմանը
ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքելով միջուկային համաձայնությունից Թրամփի հրաժարվելու կապակացությամբ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլտոնի վերջին նախագծին, ասել է. «Այդ նախագծի գործադրումը պարտություն կբերի ԱՄՆ-ին և կհանգեցնի միջազգային ասպարեզում այդ երկրի առավել մեկուսացմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2017 03:02 Asia/Tehran
  • Զարիֆ. ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը կհանգեցնի այդ երկրի մեկուսացմանը

ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքելով միջուկային համաձայնությունից Թրամփի հրաժարվելու կապակացությամբ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլտոնի վերջին նախագծին, ասել է. «Այդ նախագծի գործադրումը պարտություն կբերի ԱՄՆ-ին և կհանգեցնի միջազգային ասպարեզում այդ երկրի առավել մեկուսացմանը»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի գիշեր ասել է. « 10 տարի առաջ Բոլտոնը բարձրացրեց Իրանի կողմից ուրանի հարստացումը կանխող քաղաքականության հարցը և պատճառ դարձավ, որ Իրանի ցենտրիֆուգների թիվը 200-ից բարձրացվի շուրջ 20000-ի: Իրականում Բոլտոնի քաղաքականության արգասիքն Իրանում 19800 նոր ցենտրիֆուգների տեղադրումն էր»:

«ԱՄՆ ժողովուրդը տեղյակ է Բոլտոնի և նրա նմանների կողմից հետապնդվող քաղաքականությունների ձախողման մասին և այդ պատճառով էլ ԱՄՆ-ում նրանց առաջարկները լսողներ չկան: Միջազգային հանրությունն ամերիկացիներին հիշեցրել է, որ նման քաղաքականությանը հետևելը հանգեցնելու է ԱՄՆ-ի մեկուսացմանը»,-հավելել է Զարիֆը:

Իրանի արտաքին դիվանագիտության ղեկավարը նաև ընդգծել է, որ անխոհեմության և ուժի տրամաբանության վրա հիմնված քաղաքականության ձախողումը բազմիցս ապացուցվել է: Անդրադառնալով Սիրիայի զարգացումներին, նա նշել է. «Վեց տարի է ինչ Սիրիայի ժողովուրդը դիմադրում է ահաբեկչական խմբերի հարձակումներին»: