Հաջի արարողության ընթացքում կարևորվել է իսլամական աշխարհի միաբանությունը
Արաֆաթի անապատում անցկացված հաջի ծիսակարգերից մեկի վերջին բանաձևում, ուխտավորները կարևորել են իսլամական աշխարհի միաբանությունն ու Երուսաղեմի ու Պաղեստինի առանցքային խնդիրը:
Հինգշաբթի՝ Արաֆայի օրը կայացած արարողության վերջում, հաջի ուխտավորները դատապարտել են թաքֆիրականների գայթակղությունը և մի շարք երկրների կողմից սիոնիստների հետ հարաբերություների նորմալացման համար գործադրվող ջանքերն ու իսլամական աշխարհում ԱՄՆ-ի միջամտությունները:
Արարողության մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել թաքֆիրականների ու ԻԼԻՊ-ի դեմ դիմադրության առանցքի դեմ պայքարին:
Վանկարկելով «Մահ Ամերիկային» ու «Մահ Իսրայելին» կարգախոսները, հաջի ուխտավորները դատապարտել են ԱՄՆ-ի ու Սիոնիստական Ռեժիմի ռասիստական քաղաքականությունները:
Դրանից առաջ ընթերցվել է ԻԻՀ Ն.Վ. առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմից հաջի ուխտավորներին հղված ուղերձը:
Այդ ուղերձում Այաթոլլահ Խամենեին նշել է.«Ամենակարևոր պարտականությունը Պաղեստինի պաշտպանությունն ու այն ժողովրդի հետ անսակարկ համագործակցությունն ու զորակցություն է, որը շուրջ 70 տարի է ինչ պայքարում է հանուն իր բռնազավթված հայրենիքի»: