Իրանի հավաքականը սահմանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի ռեկորդ
https://parstoday.ir/hy/news/iran-i71135-Իրանի_հավաքականը_սահմանել_է_աշխարհի_առաջնության_ընտրական_փուլի_ռեկորդ
Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի ասիական գոտու մրցաշարի 9-րդ տուրում Իրանի հավաքականը գոլազուրկ ոչ ոքի է խաղացել Հարավային Կորեայի թիմի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 31, 2017 20:46 Asia/Tehran
  • Իրանի հավաքականը սահմանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի ռեկորդ

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի ասիական գոտու մրցաշարի 9-րդ տուրում Իրանի հավաքականը գոլազուրկ ոչ ոքի է խաղացել Հարավային Կորեայի թիմի հետ:

ԱԱ-2018-ի թվիթերյան էջը հայտնում է, որ Կարլուշ Կեյրուշի գլխավորած թիմը սահմանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի ռեկորդ: Իրանի հավաքականն ընտրական փուլում նախորդ անգամ գոլ բաց թողել է 2015-ի նոյեմբերին կայացած Թուրքմենստանի դեմ խաղում (3:1): Դրանից հետո իրանցիներն իրենց դարպասն անառիկ են պահել 12 խաղ անընդմեջ՝ 1108 րոպե:

Հիշեցնենք, որ Իրանի հավաքականն արդեն ապահովել է Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:

News.am