Իրանի ռազմական կենտրոններ այցելությունը բացառվում է
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակն ասել է. «Իրանի ռազմական կենտրոններ այցելությունը բացառված ու արգելված է և ՀԳՀԾ-ն նման արտոնություն չի տալիս որևէ շրջանակի կամ երկրի»:
Հոսեյն Նաղավի Հոսեյնին անդրադառնալով Իրանի ռազմական և ոչ-միջուկային կենտրոններ այցելելու հարցում ԱԷՄԳ-ին ճնշման տակ դնելու ԱՄՆ-ի ջանքերին, հավելել է. «ԱԷԳՄ-ի ութերորդ զեկույցը կրկին հաստատել է, որ ԻԻՀ-ի միջուկային աշխատանքները գտնվում են ՀԳՀԾ-ի շրջանակներում»:
«ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային աշխատանքների մասին ստուգումներ կատարող և ՀԳՀԾ-ի հետ դրա համապատասխանումը քննող միակ շրջանակն է և մինչ այսօր պաշտոնական ու միջազգային այս շրջանակի զեկույցների համաձայն՝ ԻԻՀ-ն կատարել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած բոլոր պարտավորությունները»,-ընդգծել է Նաղավի Հոսեյնին:
Նրա խոսքերով. «ԱՄՆ-ն մեծ ճնշում է գործադրում ԱԷՄԳ-ի վրա, որպեսզի հայտարարի, թե Իրանը ոտնահարում է ՀԳՀԾ-ն: Այդպիսով Վաշինգտոնը փորձում է ՀԳՀԾ-ն դադարեցնելու համար պատրվակ ստեղծել և դրա պատասխանատվությունը բարդել Իրանի ուսերին»:
«Իրանը չի վախենում ԱԷՄԳ-ի քննիչների ստուգումներից, պայմանով, որ միջուկային գաղտնի աշխատանքների շուրջ հայտարարության վավերական ապացույցները գործակալության կողմից պաշտոնապես փոխանցվեն Իրանին»,-հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը:
ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն «Ասոշիեյթեդ պրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Եթե գործակալությունը կասկածի, որ Իրանի ռազմական բազաներում արգելված աշխատանք է իրականացվում, կարող է հասանելիություն ունենալ այդ բազաներին»: Նա նաև նշել է, որ գործակալությունը լիարժեք հասանելիություն ունի Իրանի թե ռազմական և թե ոչ-ռազմական բոլոր կենտրոններին: