Ծովակալ Սայարի.«Իրանը դիտարկում է թշնամու տեղաշարժերը»
ԻԻՀ բանակի ծովուժի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ընդգծել է, որ այսօր Իրանի ծովուժը վերահսկում է տարածաշրջանի ջրերը և դիտարկում թշնամու բոլոր տեղաշարժերը:
Շաբաթ օրը Բանդար Աբբասում Իրանի ծովուժի 47-րդ նավատորմի խարսխավորման արարողության ընթացքում, ԻԻՀ բանակի ծովուժի հրամանատար ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.-«Իրանի ուղերձը բարեկամ երկրներին համատեղ շահերի պաշտպանությունն է, իսկ թշնամիները թող իմանան, որ Իրանը վճռակամ է պաշտպանել իր շահերը և ռեսուրսները»:
Ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հավելել է.-«Իրանի բանակի ռազմավարական ուժերը մշտական ներկայություն ունեն ծովերում և ԻԻՀ հզոր երկիր է»:
«Այսօր աշխարհում տեղի ունեցող բոլոր միջազգային համագումարներում Իրանի ռազմավարական ծովուժին համարում են ազդեցիկ և հզոր ուժ՝ տարածաշրջանային հավասարություններում».նշել Ծովակալ Հաբիբոլլահ Սայարին:
ԻԻՀ բանակի ծովուժի 47-րդ նավատորմը սեպտեմբերի 2-ին խարսխվել է հարավային Բանդար Աբբաս նավահանգստում: