Արաբիան հրաժարվում է իր հակաիրանական դիրքերից
https://parstoday.ir/hy/news/iran-i71304-Արաբիան_հրաժարվում_է_իր_հակաիրանական_դիրքերից
«Ռայ-ալ-Յում» վերտարածաշրջանային օրաթերթը երկուշաբթի օրը հղում կատարելով Ռիադի բարձրաստիճան աղբյուրների գրել է. «Արաբիայի թագավորական դիվանն այդ երկրի օրաթերթերին ու հեռուստակայաններին հրահանգել է հրաժարվել ԻԻՀ-ի դեմ հարձակումներից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2017 03:01 Asia/Tehran
  • Արաբիան հրաժարվում է իր հակաիրանական դիրքերից

«Ռայ-ալ-Յում» վերտարածաշրջանային օրաթերթը երկուշաբթի օրը հղում կատարելով Ռիադի բարձրաստիճան աղբյուրների գրել է. «Արաբիայի թագավորական դիվանն այդ երկրի օրաթերթերին ու հեռուստակայաններին հրահանգել է հրաժարվել ԻԻՀ-ի դեմ հարձակումներից»:

Համաձայն «Ռայ-ալ-Յում»-ի հաղորդման, այս հրահանգն արձակվել է Հաջի հետ կապված հարցերի շուրջ երկկողմ համաձայնությունից հետո երկու երկրների մերձեցման քաղաքականության շրջանակներում:

Իրանն ու Արաբիան վերջին ամիսներին Հաջի հարցերի հետ կապված երկկողմ համաձայնագիր ստորագրեցին:

Սաուդյան Արաբիան 2016 թվականին անհիմն պատճառներով արգելեց իսլամական որոշ երկրների, այդ թվում Իրանի ու Սիրիայի ուխտավորների մասնակցությունը Հաջի արարողությանը:

Հիշեցնենք, որ Հաջի ուխտագնացությանն իրանցի ուխտավորների մասնակցությունը, երբ 2015 թվականի Հաջի արարողության ժամանակ հազարավոր ուխտավորներ, այդ թվում 464 իրանցիներ Մինայի տարածքում Հաջի ուխտագնացության ժամանակ Ալե Սաուդի պատասխանատուների անարժանության պատճառով զոհվեցին:

ԶԼՄ-ները երկուշաբթի օրը նաև հաղորդեցին, որ սաուդական մի պատվիրակություն Արաբիայի դեսպանատուն այցելելու նպատակով Թեհրան է ուղևորվելու: Աղբյուրները չեն բացառել առաջիկա ամիսների ընթացքում Թեհրանում Արաբիայի դեսպանատան վերաբացումը: