Վելայաթի. «Ռազմական օբյեկտները համարվում են Իրանի ազգային անվտանգության կենտրոնները»
https://parstoday.ir/hy/news/iran-i71380-Վելայաթի._Ռազմական_օբյեկտները_համարվում_են_Իրանի_ազգային_անվտանգության_կենտրոնները
Միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.-«ԻԻՀ ռազմական օբյեկտները համարվում են Իրանի ազգային անվտանգության կենտրոնները և ոչ ոք այդ կենտրոնները ստուգելու իրավունք չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2017 08:26 Asia/Tehran
  • Վելայաթի. «Ռազմական օբյեկտները համարվում են Իրանի ազգային անվտանգության կենտրոնները»

Միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.-«ԻԻՀ ռազմական օբյեկտները համարվում են Իրանի ազգային անվտանգության կենտրոնները և ոչ ոք այդ կենտրոնները ստուգելու իրավունք չունի»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ հակադարձելով Իրանի ռազմական օբյեկտներ այցելության մասին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն ՝ Յուկիա Ամանոյի խոսքերին, Ալի Աքբար Վելայաթին չորեքշաբթի օրն ասել է.«Ամանոն չպետք է հայտնվի ԱՄՆ-ի ազդեցության ներքո»: Ամանոն ավելի վաղ ասել էր, որ Իրանի ռազմական և ոչ-ռազմական կենտրոններ այցելության  մեջ տարբերություն չկա :

Նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ն փորձում է իր հայտարարություներով դուր գալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Վելայաթին հավաստել է.«Նույնիսկ Թրամփի խոսքերին համազոր նման հայտարարություններով , գործակալությունը չի կարող ԻԻՀ-ի դեմ որևէ քայլ անել»:

«ԱՄՆ-ը փորրձում է խախտել ՀԳՀԾ-ն, իսկ աշխարհը կանգնած է ԱՄՆ-ի այս քայլերի դեմ».ասել է Վելայաթին: