Իրանը և ավստրիական Ուբեր բանկը համագործակցության հուշագիր կստորագրեն
https://parstoday.ir/hy/news/iran-i71569-Իրանը_և_ավստրիական_Ուբեր_բանկը_համագործակցության_հուշագիր_կստորագրեն
Ավստրիական Ուբեր բանկը տեղեկացրել է որ շուտով համագործակցության հուշագիր կստորագրի Իրանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2017 13:03 Asia/Tehran
  • Իրանը և ավստրիական Ուբեր բանկը համագործակցության հուշագիր կստորագրեն

Ավստրիական Ուբեր բանկը տեղեկացրել է որ շուտով համագործակցության հուշագիր կստորագրի Իրանի հետ:

Հինգշաբթի օրը, Եվրոպայի գործարարների հավաքի ժամանակ, Ավստրիական Ուբեր բանկի տնօրեն Ֆրանց Գասելբերգերը հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ին Լինզ քաղաքում տեղի ունեցող հանդիպման ժամանակ, Ավստրիական Ուբեր բանկը և Իրանի ֆինանսների նախարարության ու կենտրոնական բանկի պաշտոնատարների ներկայությամբ կստորագրվի համագործակցության հուշագիր: Այս մասին տեղեկացրել է Reuters- ը:

Գասելբերգերն ընդգծել է, որ գերմանական, իտալական և դանիական բանկերը բանակցում են Իրանի հետ, սակայն ավստրիական Ուբեր բանկը առաջին բանկն է որ համաձայնության է հասել Թեհրանի հետ: 

Այն պայմաններում, երբ եվրոպական բանկերն ու ֆինանսական հաստատություններն զգուշավոր են քայլում Իրանի եհտ համագործակցության ուղղությամբ, ավստրիական Ուբեր բանկը եվրոպական ամենամեծ ֆինանսական հաստատությունն է, որ Իրանի միջուկային համաձայնությունից հետո պատրաստ է համագործակցել Թհերանի հետ: