Ռոհանին և Էրդողանն ընդգծեցին Միանմարում մուսուլմանների դեմ ոճրագործության դադարեցման անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը շաբաթ օրըՂազախստանի մայրաքաղաք Աստանայում Իսլամական երկրների գագաթնաժողովին առընթեր կայացած հանդիպման ընթացքում զրուցել են տարբեր հարցերի, այդ թվում` Մյանմարում տիրող իրավիճակի շուրջ:
Հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Ռոհանին անդրադառնալով Մյանմարի մուսուլմանների ցավալի վիճակին, ընդգծել է. «Մյանմարում իրավիճակն աղետալի է և ռոհինգյա մուսուլմանների դեմ բռնարարքների ու ոճրագործությունների դադարեցումը և տուժածների ու տարհանվածների վիճակին վերահասու լինելը իսլամական երկրների ղեկավարների հավաքական նպատակը պետք է լինի»:
«Իսլամական երկրների և հատկապես Իրանի ու Թուրքիայի համախոհությունն ու համագործակցությունն այս կապակցությամբ կարող է ազդեցիկ ու կարևոր լինել»,-ասել է ԻԻՀ նախագահը հայտարարելով, որ Իրանը մոտ օրերս հումանիտար օժանդակություն կառաքի Մյանմարում տուժած մուսուլմանների համար:
ԻԻՀ նախագահը, ողջունելով Թուրքիայի նախագահի Թեհրան կատարելիք առաջիկա ուղևորությունն, ընդգծել է. «Տարածաշրջանային հարցերում երկու երկրների կամքն ուղղված է աշխարհագրական սահմաններում կայունությանն, ինչպես նաև հարևանների ու տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը և սահմաններում ցանկացած տեսակի փոփոխություն տարածաշրջանում մեծ լարվածությունների պատճառ դառնալով տարածաշրջանի երկրների վնասին կլինի»:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այս հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Աստանայում գումարված իսլամական երկրների գագաթնաժողովը Մյանմարի կապակցությամբ հաղորդագրությամբ հանդես կգա: Նա ընդգծել է այս կապակցությամբ Իրանի հետ համատեղ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը, հավելելով. «Մուսուլմանների դեմ բռնարարքներին վերջ տալու կապակցությամբ պիտի լուրջ ազդարարություն անել Միանմարի իշխանություններին»:
Էրդողանը նշել է, որ Իրանն ու Թուրքիան տարածաշրջանի մեծ պետություններն են, ընդգծելով, որ երկու երկրի համագործակցությունը ցանկացած բնագավառում կարող է կառուցողական լինել: «Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը մեծ նշանակություն ունի». ասել է նա: