Ռոհանին և Էրդողանն ընդգծեցին Միանմարում մուսուլմանների դեմ ոճրագործության դադարեցման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i71691-Ռոհանին_և_Էրդողանն_ընդգծեցին_Միանմարում_մուսուլմանների_դեմ_ոճրագործության_դադարեցման_անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը շաբաթ օրըՂազախստանի մայրաքաղաք Աստանայում Իսլամական երկրների գագաթնաժողովին առընթեր կայացած հանդիպման ընթացքում զրուցել են տարբեր հարցերի, այդ թվում` Մյանմարում տիրող իրավիճակի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2017 03:13 Asia/Tehran
  • Ռոհանին և Էրդողանն ընդգծեցին Միանմարում մուսուլմանների դեմ ոճրագործության դադարեցման անհրաժեշտությունը

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը շաբաթ օրըՂազախստանի մայրաքաղաք Աստանայում Իսլամական երկրների գագաթնաժողովին առընթեր կայացած հանդիպման ընթացքում զրուցել են տարբեր հարցերի, այդ թվում` Մյանմարում տիրող իրավիճակի շուրջ:

Հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Ռոհանին անդրադառնալով Մյանմարի մուսուլմանների ցավալի վիճակին, ընդգծել է.  «Մյանմարում իրավիճակն աղետալի է և ռոհինգյա  մուսուլմանների դեմ բռնարարքների ու ոճրագործությունների դադարեցումը և տուժածների ու տարհանվածների վիճակին վերահասու լինելը իսլամական երկրների ղեկավարների հավաքական նպատակը պետք է լինի»:

«Իսլամական երկրների և հատկապես Իրանի ու Թուրքիայի համախոհությունն ու համագործակցությունն այս կապակցությամբ կարող է ազդեցիկ ու կարևոր լինել»,-ասել է ԻԻՀ նախագահը հայտարարելով, որ Իրանը մոտ օրերս հումանիտար օժանդակություն կառաքի Մյանմարում տուժած մուսուլմանների համար:

ԻԻՀ նախագահը, ողջունելով Թուրքիայի նախագահի Թեհրան կատարելիք առաջիկա ուղևորությունն, ընդգծել է. «Տարածաշրջանային հարցերում երկու երկրների կամքն ուղղված է աշխարհագրական սահմաններում կայունությանն, ինչպես նաև հարևանների ու տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը և սահմաններում ցանկացած տեսակի փոփոխություն տարածաշրջանում մեծ լարվածությունների պատճառ դառնալով տարածաշրջանի երկրների վնասին կլինի»:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այս հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Աստանայում գումարված իսլամական երկրների գագաթնաժողովը Մյանմարի կապակցությամբ հաղորդագրությամբ հանդես կգա: Նա ընդգծել է այս կապակցությամբ Իրանի հետ համատեղ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը, հավելելով. «Մուսուլմանների դեմ բռնարարքներին վերջ տալու կապակցությամբ պիտի լուրջ ազդարարություն անել Միանմարի իշխանություններին»:

Էրդողանը նշել է, որ Իրանն ու Թուրքիան տարածաշրջանի մեծ պետություններն են, ընդգծելով, որ երկու երկրի համագործակցությունը ցանկացած բնագավառում կարող է կառուցողական լինել: «Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը մեծ նշանակություն ունի». ասել է նա: