Իրանն ու Ադրբեջանն ընդլայնում են հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i71749-Իրանն_ու_Ադրբեջանն_ընդլայնում_են_հարաբերությունները
«Իրանն ու Ադրբեջանը մեծ պոտենցիալ ունեն գիտական, տեխնոլոգիական, հետազոտական և առևտրական ու տնտեսական ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու համար, որոնք պետք է օգտագործել երկու ժողովուրդների շահերի օգտին». ասել է ԻԻՀ նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2017 15:12 Asia/Tehran
  • Իրանն ու Ադրբեջանն ընդլայնում են հարաբերությունները

«Իրանն ու Ադրբեջանը մեծ պոտենցիալ ունեն գիտական, տեխնոլոգիական, հետազոտական և առևտրական ու տնտեսական ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու համար, որոնք պետք է օգտագործել երկու ժողովուրդների շահերի օգտին». ասել է ԻԻՀ նախագահը:

Կիրակի օրը Աստանայում Գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում իսլամական երկրների վեհաժողովի շրջանակում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին ասել է.«Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհներին զուգահեռ, երկու երկրի միջև երկաթգծային համատեղ պրոյեկտի կատարելագործումը, ոչ միայն երկու երկրի, այլև ողջ տարածաշրջանի օգտին է լինելու»:

Ռոհանին հավաստիացրել է, որ Իրանն ու Ադրբեջանը պետք է ընդլայնեն համագործակցությունները էներգետիկայի ոլորտում և պետք է համատեղ ձգտեն նավթի շուկայում կայուն վիճակի հաստատմանը:

Ահաբեկչությունը տարածաշրջանային ու միջազգային խնդիր համարելով, ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում ահաբեկչությունն արմատախիլ անելու համար անվտանգության քայլերին զուգահեռ պետք է տնտեսական ու մշակութային քայլեր իրականացնել և առավել քան երբևէ օրակարգի մեջ ներառել համագործակցությունն ու երկխոսությունը:

Հանդիպման ժամանակ Իլհամ ԱԼիևը կարևորել է վերջին չորս տարիների ընթացքում Իրանի ու Ադրբեջանի նախագահների միջև կայացած իննը հանդիպումները: Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանը ցանկանում է տնտեսական, փոխադարձ ներդրումների, առևտրի և այլ ոլորտներում Իրանի հետ ընդլայնել հարաբերությունները:

Ալիևը նշել է, որ իր երկիրն ահաբեկչությունը տարածաշրջանի երկրների դեմ ուղղված սպառնալիք է համարում և ցանկանում է Իրանի հետ ընդլայնել համագործակցությունն այդ չարաբաստիկ երևույթի դեմ պայքարում: