Ամանոն վերահաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն վերահաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին:
Associated Press- ի հաղորդման համաձայն՝ Յուկիա Ամանոն երկուշաբթի օրը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի վճռադատ խորհրդի սեզոնային նիստի բացման ելույթում ասել է.«Իրանը հավատարիմ է 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին»: Միջուկային համաձայնությունն ստորագրել են Թեհրանը և վեց երկրներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանն ու Գերմանիան:
Ամանոն ընդգծել է.«Այն նախապայմանները, որ Իրանն ընդունել է, գտնվում են իրագործման փուլում:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այն դեպքում է վերահաստատում միջուկային գործարքին Իրանի հավատարմությունը, երբ Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանը հավատարիմ չէ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:
Սպիտակ տունը փորձում է այդ պատրվակով ճնշում գործադրել Իրանի նկատմամբ:
2017 թվականի օգոստոսի 31-ին հրապարակված ՄԱԳԱՏԷ-ի 8-րդ սեզոնային զեկույցը հաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին: