Ռոհանի. ԻԻՀ ռազմավարությունն աշխարհի հետ ընդլայնված համագործակցությունն է
ԻԻՀ նախագահը Նյու Յորքում հայտարարել է. «ԻԻՀ ռազմավարությունն աշխարհի հետ ընդլայնված համագործակցությունն է»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի երեկոյան Նյու Յորքի «Ջոն Քենեդի» օդանավակայան ժամանելիս լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է. «Ինչպես հեղափոխության մեծարգո առաջնորդն է հայտարարել, ԻԻՀ ռազմավարությունն աշխարհի հետ ընդլայնված համագործակցությունն է և այդ ռազմավարությունը կարելի է հեշտությամբ իրագործել միջազգային շրջանակներում»:
Ռոհանին նաև ընդգծել է, որ այս ուղևորության նպատակն է մասնակցել ՄԱԿ-ի ԳԱ-ի տարեկան նստաշրջանին և Իրանի մեծ ժողովրդի ձայնը լսելի դարձնելով աշխարհին ու ներկայացնել բացատրել տարածաշրջանի բարդ իրավիճակը:
«Այսօր հատկապես Մյանմայում ռոհինգյա մուսուլմանների բռնահարվածության ականատեսն ենք»,-հավելեց Ռոհանին:
ԻԻՀ նախագահն այս ուղևորության ընթացքում ելույթ է ունենալու ՄԱԿ-ի ԳԱ անդամ երկրների ղեկավարների նիստում և ներկայացնելու է տարածաշրջանային ու միջազգային գլխավոր հարցերի կապակցությամբ Իրանի դիրքորոշումներն ու Մյանմայի մուսուլմանների տառապալի վիճակը:
Ռոհանին նաև հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցող տարբեր երկրների ղեկավարներին, զրուցելու է երկկողմ և միջազգային հարցերի շուրջ:
ՄԱԿ-ի ԳԱ-ի տարեկան նստաշրջանն սկսվելու է սեպտեմբերի 19-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 25-ը: