Իրանն ու Ավստրիան կրոնական երկխոսություններ են անցկացնում
Սեպտեմբեր 18, 2017 07:56 Asia/Tehran
Երկուշաբթի օրը մուսուլման ու քրիստոնյա մտավորականների ու դասախոսների ներկայությամբ Թեհրանում մեկնարկել է Իրան-Ավստրիա կրոնական երկխոսությունների 7-րդ շրջանը, «մարդ, բնություն, ազատություն» թեմայով:
Իրան-Ավստրիա կրոնական երկխոսությունների 7-րդ շրջանին մասնակցել են իսլամ աշխարհի հարցերով Իրանի առաջնորդի խորհրդական Այաթոլլահ Մոհամմեդալի Թասխիրին, կրոնական փոքրամասնությունների ու ազգությունների հարցերով նախագահի հատուկ օգնական Ալի Յունեսին, Ավստրիայի կրոնական երկխոսությունների պատասխանատու Ստեֆան Համերը և Թեհրանում Ավստրիայի դեսպան Ստեֆան Շուլցը:
Երեքշաբթի երեկոյան կայանալու է Իրան-Ավստրիա կրոնական երկխոսությունների 7-րդ շրջանի փակման հանդիսությունը:
Պիտակ