Սալեհի. Իրանը ՀԳՀԾ-ի շրջագծից դուրս որևէ պարտավորություն չունի
https://parstoday.ir/hy/news/iran-i72399-Սալեհի._Իրանը_ՀԳՀԾ_ի_շրջագծից_դուրս_որևէ_պարտավորություն_չունի
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը Վիեննայում ԱԷՄԳ-ի գերատեսչի հետ հանդիպումից հետո ասել է. «Մենք մեզ պարտավորված ենք զգում այն կետի հանդեպ, որը հստակեցված է վերահսկողության պայմանագրերում, լրացուցիչ արձանագրության մեջ և ՀԳՀԾ-ում և այդ շրջանակից դուրս որևէ պարտավորություն չենք ստանձնելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 03:04 Asia/Tehran
  • Սալեհի. Իրանը ՀԳՀԾ-ի շրջագծից դուրս որևէ պարտավորություն չունի

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը Վիեննայում ԱԷՄԳ-ի գերատեսչի հետ հանդիպումից հետո ասել է. «Մենք մեզ պարտավորված ենք զգում այն կետի հանդեպ, որը հստակեցված է վերահսկողության պայմանագրերում, լրացուցիչ արձանագրության մեջ և ՀԳՀԾ-ում և այդ շրջանակից դուրս որևէ պարտավորություն չենք ստանձնելու»:

Ալի Աքբար Սալեհին երկուշաբթի օրը Յուկիա Ամանոի հետ հանդիպումից հետո Վիեննայում Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, դրական գնահատելով Ամանոյի հետ հանդիպումը, նշել է. «Ամանոն  գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ Իրանը հավատարիմ է մնացել իր ստանձնած պարտավորություններին և մենք էլ մեր գոհունակությունը հայտնեցինք այն կապակցությամբ, որ գործակալությունն առ այսօր իր աշխատանքը կատարել է հեռու մնալով քաղաքական կողմնորոշումներից ու խաղերից»:

«Հանդիպման ժամանակ ներկայացվեցին գործակալության հետ առավել լավ համագործակցության համար Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագծերը և գործակալության գերատեսուչը հիշյալ նախագծերի իրագործման ուղղությամբ այդ կառույցի պատրաստակամությունը հայտնեց»,-հայտարարել է Սալեհին:

Նրա խոսքերով«Ամանոն հանդիպման  ժամանակ զեկուցեց ՀԳՀԾ-ի հարցով ուրիշների հետ ունեցած հանդիպումների մասին»:

«Մենք ընդգծեցինք, որ ինչպես նշված է երկուշաբթի օրը Ամանայի կողմից ընթերցված գործակալության գերատեսչի երդման մեջ, գերատեսուչը պիտի աշխատի անկախ և անտեսի անտեղի միջամտությունները»,-հավելել է Սալեհին: