Վելայաթի.«ՀԳՀԾ-ի վերաբերյալ նոր բանակցությունների անցկացումն անընդունելի է»
https://parstoday.ir/hy/news/iran-i72449-Վելայաթի._ՀԳՀԾ_ի_վերաբերյալ_նոր_բանակցությունների_անցկացումն_անընդունելի_է
Միջազգային հարցերով Իրանի հեղափոխության առաջնորդի խորհրդականն ասել է.«ՀԳՀԾ-ի վերաբերյալ նոր բանակցությունների անցկացումն անընդունելի է և չի ընդունվելու Իրանի կողմից »:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 14:24 Asia/Tehran
  • Վելայաթի.«ՀԳՀԾ-ի վերաբերյալ նոր բանակցությունների անցկացումն անընդունելի է»

Միջազգային հարցերով Իրանի հեղափոխության առաջնորդի խորհրդականն ասել է.«ՀԳՀԾ-ի վերաբերյալ նոր բանակցությունների անցկացումն անընդունելի է և չի ընդունվելու Իրանի կողմից »:

Երեքշաբթի օրը ԻԻՀ ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում, միջազգային հարցերով Իրանի հեղափոխության առաջնորդի խորհրդականը նշել է.«Արդեն մի անգամ այդ բանակցություններն անցկացվել են: Վեցյակի անդամ երկրների հետ երկարատև բանակցություններից հետո կողմերը հասան արդյունքի և համաձայնության վերաբերյալ որևէ մի կասկած ընդունելի չէ »:

«Քուրդստանի խնդրի նկատմամբ Իրանի դիրքորոշումը պարզ է և Թեհրանը աջակցում է Իրաքի տարբեր երկրների, այդ թվում` նաև Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը»,- հավելել է Վելայաթին:

Նա հավաստել է.«Եթե Քուրդստանը անջատվի Իրաքից, այս երևույթն ընդօրինակվելու է այլ երկրների կողմից, ինչը ամերիկացիներին ու սիոնիստներին հնարավորություն կտա տարածաշրջանում ներկայություն ունենալու և ապագայում այդ երկիրն էլ Սիրիայի նման ճգնաժամի մեջ ներքաշելու»: