Ռոհանի. Նա ով առաջինը կոտնահարի ՀԳՀԾ-ն ընտրելու է մեկուսացման ուղին
ԻԻՀ նախագահն հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն երկկողմ համաձայնություն չէ: «Այն երկիրը, որն առաջինը կոտնահարի ՀԳՀԾ-ն, իրավական պարտավորությունները ոտնահարելուն զուգահեռ ընտրելու է մեկուսացման ուղին». ասել է նա:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ-ի 72-րդ տարեկան նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած ուղևորության ավարտին միջազգային ԶԼՄ-ների ներկայությաբ կայացած մամուլի ասուլիսում նշել է. «ԱՄՆ-ի ժողովուրդն ու եվրոպացիները չեն պաշտպանելու Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունից հրաժարվելու Վաշինգտոնի ջանքերը»:
ԻԻՀ նախագահն անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից Իրանի ժողովրդի դեմ հնչեցրած խուլիգանական հայտարարություններին ու անհիմն մեղադրանքներին, ասել է. «Ակնկալում ենք, որ նա ներողություն խնդրի Իրանի ժողովրդից»:
Ռոհանին անդրադարձել է նաև ռոհինգյա ուսուլմանների դեմ Մյանմայի բանակի ու բուդդիստների ոճրագործություններին և ընդգծել, որ այդ երկրում էթնիկ զտում է իրականացվում: «ՄԱԿ-ն ու ԱԽ-ն պետք է այս կապակցությամբ շտապ որոշում ընդունեն». ասել է նա:
ԻԻՀ նախագահը Եմենի ճգնաժամի կապակցությամբ ասել է. «Այս երկրի ժողովուրդը դաժանաբար հարձակման է ենթարկվել Արաբիայի կողմից»:
«Եմենի դեմ Արաբիայի ոտնձգությունն այդ երկրում վտանգավոր հիվանդությունների համաճարակ է առաջացրել»,-հավելել է Ռոհանին:
Անդրադառնալով ահաբեկիչների դեմ պայքարում Իրաքին, Սիրիային ու Լիբանանին ցուցաբերվող ԻԻՀ-ի հովանավորությանը ԻԻՀ նախագահը նշել է. «Իրանը գործնականում ապացուցել է, որ չափազանց լուրջ է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարում»:
«Իրանը Իրաքին, Սիրիայի, Լիբանանին ու այլ երկրներին օգնել է, որպեսզի անվտանգության ու կայունության հասնեն»,-հավելել է ԻԻՀ նախագահը: