ԻԻՀ նախագահ.«Պետք է դպրոցի մթնոլորտում հարգել հանդուրժողականությունը և մյուսների կարծիքները»
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին իրանական 1396-97 դպրոցական տարեմուտի առիթով կայացած հանդիսության ժամանակ ընդգծել է, որ դպրոցում պետք է ստեղծել բարոյականության, դաստիարակության մթնոլորտ և հանդուրժել ու հարգել ուրիշների կարծիքները:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շնորհավորելով իրանական 1396-97 դպրոցական տարեմուտը և նշելով, որ այն համընկնում է Իմամ Հոսեյնի և նրա աջակիցների նահատակության տարելիցին հավելել է.-«Դպրոցական նոր տարեմուտը պետք է դառնա աշակերտության կրթության և դաստիարակության ասպարեզը»: Նախագահ Ռոհանին դպրոցական նոր տարեմուտը նաև շնորհավորել է բոլոր ուսուցիչներին և կրթության նախարարության պաշտոնյաներին:
Հասան Ռոհանին հստակեցրել է, որ դպրոցական տարեմուտի առաջին զանգը նոր շարժման մեկնարկն է` առաջադիմության աստիճանները վեր բարձրանալու համար, այնպես որ աշակերտները դպրոցական կյանքի ավարտին պետք է գիտության և կարողության այնպիսի մակարդակում հայտնվեն, որ կարողանան մտնել աշխատանքի և հասարակական կյանքի ասպարեզ:
Նշելով, որ այսօր իրանցի աշակերտները և ուսանողները համաշխարհային մակարդակում գիտական մեծ հաջողությոնների են հասել, ԻԻՀ նախագահը հավելել է.-«Առկա թերությունները վերացնելով հնարավոր կլինի լավագույն ձևով օգտագործել երկրի ռեսուրսները»: