Լարիջանի.«Իրանի կողմից ահաբեկիչներին հովանավորելու մասին հայտարարությունները զավեշտական են»
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ հնչեցրած անհիմն հայտարարություններին, ասել է.-«Իմպերիալիզմը և նրան հովանավորող տարածաշրջանային դաշնակիցները միշտ փորձել են քաղաքական կայունությունը խախտելով և Իրանի դեմ ութամյա պատերազմ հրահրելով, խաթարել ԻԻՀ անվտանգությունը և կայունությունը»:
Անարժեք համարելով Դոնալդ Թրամփի հակաիրանական հայտարարություններն Ալի Լարիջանին ասել է.-«Տարածաշրջան այցելելով Թրամփը փորձեց իսլամական ժողովուրդների միլիարդավոր դոլարները հափշտակել և ներկայումս էլ այդ հայտարարություններով փորձում է հանգստացնել տարածշրջանի հետադիմական երկրների ղեկավարներին »:
«Սրբազան պաշտպանության տարիներին ԱՄՆ-ը իր ռազմական և տեղեկատվական հնարավորությունները տրամադրեց Սադդամի ռեժիմին, որը վկայում է ԱՄՆ-ի ոճրագործությունների փաստերի մասին».-ասել է Լարիջանին:
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.-«Այսօր Իրանը Սիրայում և Իրաքում դիմակայում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբին և շարունակելու է իր դիմադրության ճանապարհը»: