Ռոհանին ու Էրդողանը դեմ են Իրաքի Քուրդստանի տարածքի անջատմանը
ԻԻՀ և Թուրքիայի նախագահներն Իրաքի Քուրդստանի տարածքում անջատման հանրաքվեի կայացման կապակցությամբ հեռախոսազրույցում ընդգծել են. «Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ազգային միասնականությունը որևէ դեպքում չպետք է խաթարվեն»:
Չնայած ներքին, տարածաշրջանային ու միջազգային հակառակությանն ու նաև Իրաքի կենտրոնական կառավարության նախազգոացումներին, այդ երկրի Քուրդստանի տարածքի ղեկավար Մասըուդ Բարեզանին կիրակի օրը կրկին անգամ հայտարարել է, որ Իրաքի Քուրդստանի տարածքում անջատման հանրաքվեն տեղի է ունենալու: Հանրաքվեն տեղի կունենա այսօր` սեպտեմբերի 25-ին:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ գոհունակություն հայտնելով երկու երկրի դրական համագործակցության կապակցությամբ, ասել է. «ԻԻՀ-ի համար կարևոր ու կենսական են համարվում Իրաքի տարածքային ամբողջականություն ու ազգային միասնականություն: Իսկ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը խաթարել ցանկացողները պետք է նախազգուշացվեն»:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ իր երկիրն Իրաքում անկայունությանն ընդդիմանալու նպատակով Իրաքի Քուրդստանի անջատման հանրաքվեի կապակցությամբ անհրաժեշտ որոշումներ ընդունելու համար, Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի և խորհրդարանի արտահերթ նիստեր է գումարել: