Իրան-Ֆրանսիա համատեղ համագործակցությունը պետրոքիմիայի ոլորտում
Ֆրանսիայի պլաստիկ արդյունաբերության միությունը և Իրանի պոլիմերի հետազոտական կենտրոնը համագործակցության հուշագիր են կնքել պետրոքիմիայի ոլորտում:
Համաձայնագիրը ստորագրվել է երեքշաբթի օրը, Թեհրանում, Ֆրանսիայի պլաստիկ արդյունաբերության միության տնօրեն Դանի Վյանի և Իրանի պոլիմերի հետազոտական կենտրոնի տնօրեն՝ Շերվին Ահմեդիի կողմից:
Համաձայնագիրը ստորագրելուց հետո, Շերվին Ահմեդին ասել է.«Իրանի պետրոքիմիայի և պոլիմերի հետազոտական կենտրոնում տեղակայված են 20 գիտահետազոտական ընկերություններ և այդ համաձայնագիրը կառուցողական գործակցության առիթ է ընձեռելու իրանական ու ֆրանսիական ընկերություններին»:
Դանի Վյանը հավելել է.«Իրանը մեծ պոտենցիալներ ունի և կարող է տարածաշրջանի արդյունաբերական բևեռը լինել: Այդ իսկ պատճառով Ֆրանսիայի համար կաևոր է Իրանի հետ համագործակցությունը»: