Իրան-Ֆրանսիա համատեղ համագործակցությունը պետրոքիմիայի ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i73069-Իրան_Ֆրանսիա_համատեղ_համագործակցությունը_պետրոքիմիայի_ոլորտում
Ֆրանսիայի պլաստիկ արդյունաբերության միությունը և Իրանի պոլիմերի հետազոտական կենտրոնը համագործակցության հուշագիր են կնքել պետրոքիմիայի ոլորտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2017 10:10 Asia/Tehran
  • Իրան-Ֆրանսիա համատեղ համագործակցությունը պետրոքիմիայի ոլորտում

Ֆրանսիայի պլաստիկ արդյունաբերության միությունը և Իրանի պոլիմերի հետազոտական կենտրոնը համագործակցության հուշագիր են կնքել պետրոքիմիայի ոլորտում:

Համաձայնագիրը ստորագրվել է երեքշաբթի օրը, Թեհրանում, Ֆրանսիայի պլաստիկ արդյունաբերության միության տնօրեն Դանի Վյանի և Իրանի պոլիմերի հետազոտական կենտրոնի տնօրեն՝ Շերվին Ահմեդիի կողմից:

Համաձայնագիրը ստորագրելուց հետո, Շերվին Ահմեդին ասել է.«Իրանի պետրոքիմիայի և պոլիմերի հետազոտական կենտրոնում տեղակայված են 20 գիտահետազոտական ընկերություններ և այդ համաձայնագիրը կառուցողական գործակցության առիթ է ընձեռելու իրանական ու ֆրանսիական ընկերություններին»:

Դանի Վյանը հավելել է.«Իրանը մեծ պոտենցիալներ ունի և կարող է տարածաշրջանի արդյունաբերական բևեռը լինել: Այդ իսկ պատճառով Ֆրանսիայի համար կաևոր է Իրանի հետ համագործակցությունը»: