Ռոհանիի ներկայությամբ կայացել է Իմամ Հոսեյնի նահատակության հիշատակին նվիրված սգո արարողություն
Երեքշաբթի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ տեղի է ունեցել շիաների երրորդ իմամ, Հոսեյն իբն Ալիի նահատակության հիշատակին նվիրված սգո արարողություն:
Հիշատակի արարողությանը Հոջաթ-օլ-էսլամ Նասեր Նաղավյանի ելույթից և Աշուրայի դեպքի, Իմամ Հոսեյնի, նրա ընտանիքի ու նրա հավատարիմ աջակիցների նահատակության կապակցությամբ Ահլ ալ-Բեյթի (Մուհամմադ մարգարեի ընտանիքի անդամներ) գովերգուներից մեկի ողբասացությունից հետո, տեղի ունեցավ հավաքական աղոթք, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ:
Սգո արարողությանը ներկա էին մի շարք նախարարներ և փոխնախագահներ, գործադիր մարմինների պաշտոնյաներ և Իրանի նախագահի աշխատակազմի աշխատակիցներ:
Աշխարհի շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնը նահատակվել է լուսնային հիջրեթի 61 թվականի մոհառամ ամսի 10-ին, Քերբալայում: