Ռոհանիի ներկայությամբ կայացել է Իմամ Հոսեյնի նահատակության հիշատակին նվիրված սգո արարողություն
https://parstoday.ir/hy/news/iran-i73093-Ռոհանիի_ներկայությամբ_կայացել_է_Իմամ_Հոսեյնի_նահատակության_հիշատակին_նվիրված_սգո_արարողություն
Երեքշաբթի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ տեղի է ունեցել շիաների երրորդ իմամ, Հոսեյն իբն Ալիի նահատակության հիշատակին նվիրված սգո արարողություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2017 14:26 Asia/Tehran
  • Ռոհանիի ներկայությամբ  կայացել է Իմամ Հոսեյնի նահատակության հիշատակին նվիրված սգո արարողություն

Երեքշաբթի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ տեղի է ունեցել շիաների երրորդ իմամ, Հոսեյն իբն Ալիի նահատակության հիշատակին նվիրված սգո արարողություն:

Հիշատակի արարողությանը Հոջաթ-օլ-էսլամ Նասեր Նաղավյանի ելույթից և Աշուրայի դեպքի, Իմամ Հոսեյնի, նրա ընտանիքի ու նրա հավատարիմ աջակիցների նահատակության կապակցությամբ Ահլ ալ-Բեյթի (Մուհամմադ մարգարեի  ընտանիքի անդամներ) գովերգուներից  մեկի ողբասացությունից հետո, տեղի ունեցավ հավաքական աղոթք, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ:

Սգո արարողությանը ներկա էին մի շարք նախարարներ և փոխնախագահներ, գործադիր մարմինների պաշտոնյաներ և Իրանի նախագահի աշխատակազմի աշխատակիցներ:

Աշխարհի շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնը նահատակվել է  լուսնային հիջրեթի 61 թվականի մոհառամ ամսի 10-ին, Քերբալայում: