ԻԻՀ ԱԳ նախարարը բացառել է ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցելու հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i73235-ԻԻՀ_ԱԳ_նախարարը_բացառել_է_ՀԳՀԾ_ի_շուրջ_կրկին_բանակցելու_հնարավորությունը
ԻԻՀ ԱԳ նախարարը բացառել է ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցելու հնարավորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2017 04:00 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարը բացառել է ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցելու հնարավորությունը

ԻԻՀ ԱԳ նախարարը բացառել է ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցելու հնարավորությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում «Ասոշիեյթեդ պրես»-ին տված հարցազրույցում նշել է, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ կրկին բանակցության նստելու հավանականության շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ մերձավորների պատկերացումները սին երազանքներ են: Նա ասել է. «ՀԳՀԾ-ի կետերում ցանկացած փոփոխություն կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն արձագանքելով Իրանի կողմից հրթիռային փորձարկման կապակցությամբ Դոնալդ Թրամփի վերջին  հայտարարություններին, դրանք մտահոգիչ է համարեց և ասել. «Նախքան որևէ հայտարարություն անելը, Թրամփը պետք է քննարկի ճշմարտություններն ու ստուգի հայտարարությունների  իրավացիությունը»:

ԻԻՀ ԱԳ նախարարը Թրամփի միգրացիոն հրամանագրում վերջին փոփոխությունների մասին ասել է. «Թրամփը քաղաքական անհիմն պատճառներով թշնամիներ է որոնում այնպիսի ժողովուրդների մոտ, որոնք մինչ այսօր որևէ մեկին վնաս չեն պատճառել»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն Իրաքի Քուրդիստանի տարածքում անջատման հանրաքվեի մասին ասել է «Այս հանրաքվեն վնասում է տարածաշրջանի անվտանգությանը»: