Զարիֆն ԱՄՆ-ին զգուշացրել է ՀԳՀԾ-ից հրաժարվելու կապակցությամբ
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից, Իրանն ուրիշ այլընտրանքներ կունենա»:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի հետ հարցազրույցի ժամանակ հավելել է. «ԱՄՆ-ն միջուկային համաձայնությանը հավատարիմ մնալու դեպքում առավել լավ դիրքում կհայտնվի»:
Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը գործադրման է հանձնվել 2016 թվականի հունվարից, սակայն խմբի անդամներից համարվող ԱՄՆ կառավարությունը շարունակ անհավատարիմ է գտնվել այդ համաձայնության գործադրման հարցում:
Իրանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Կատարի հանդեպ Սաուդյան Արաբիայի քաղաքականությունները դրական չեն: «Արաբիան պետք է դադարեցնի ահաբեկչության և ծայրահեղականության գաղափարախոսության տարածումը». ասել է նա:
«Արաբիայի և Էմիրությունների իշխանությունների քայլերը բացասական ազդեցություն են գործում Իրանի ջանքերի վրա»,-նշել է Զարիֆն ընդգծելով, որ Իրանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայունության հաստատմանը: