Զարիֆն ԱՄՆ-ին զգուշացրել է ՀԳՀԾ-ից հրաժարվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i73333-Զարիֆն_ԱՄՆ_ին_զգուշացրել_է_ՀԳՀԾ_ից_հրաժարվելու_կապակցությամբ
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից, Իրանն ուրիշ այլընտրանքներ կունենա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2017 04:02 Asia/Tehran
  • Զարիֆն ԱՄՆ-ին զգուշացրել է ՀԳՀԾ-ից հրաժարվելու կապակցությամբ

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից, Իրանն ուրիշ այլընտրանքներ կունենա»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի հետ հարցազրույցի ժամանակ  հավելել է. «ԱՄՆ-ն միջուկային համաձայնությանը հավատարիմ մնալու դեպքում առավել լավ դիրքում կհայտնվի»:

Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը գործադրման է հանձնվել 2016 թվականի հունվարից, սակայն խմբի անդամներից համարվող ԱՄՆ կառավարությունը շարունակ անհավատարիմ է գտնվել այդ համաձայնության գործադրման հարցում:

Իրանի ԱԳ նախարարը նաև  նշել է, որ Կատարի հանդեպ Սաուդյան Արաբիայի քաղաքականությունները դրական չեն: «Արաբիան պետք է դադարեցնի ահաբեկչության և ծայրահեղականության գաղափարախոսության տարածումը». ասել է նա:

«Արաբիայի և Էմիրությունների իշխանությունների քայլերը բացասական ազդեցություն են գործում Իրանի ջանքերի վրա»,-նշել է Զարիֆն ընդգծելով, որ Իրանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայունության հաստատմանը: