Իրանցի ըմբիշը ոսկե մեդալ է շահել
https://parstoday.ir/hy/news/iran-i73507-Իրանցի_ըմբիշը_ոսկե_մեդալ_է_շահել
Ռուսաստանի «Դմիտրի Կորկին»-ի անվան գավաթի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում , Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամ , 65 կգ. քաշային կարգի ըմբիշ Յունես Էմամին արժանացել է ոսկե մեդալի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 11:03 Asia/Tehran
  • Իրանցի ըմբիշը ոսկե մեդալ է շահել

Ռուսաստանի «Դմիտրի Կորկին»-ի անվան գավաթի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում , Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամ , 65 կգ. քաշային կարգի ըմբիշ Յունես Էմամին արժանացել է ոսկե մեդալի:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Յակուտսկում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մրցումների առաջին օրը, իրանցի ըմբիշը 5-1 հաշվով հաղթել է ռուս ըմբիշ Վելատովին ՝ հայտնվելով առաջին տեղում:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը, 19 երկրի ըմբիշների մասնակցությամբ Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում կայանում են  «Դմիտրի Կորկին»-ի անվան գավաթի ազատ ոճի ըմբշամարտի մրցումները: