Գեներալ Բաղերի.«Իրանը և Թուրքիան Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի նկատմամբ նույն կողմնորոշումն ունեն»
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է .«Թեհրանը և Անկարան նույն կողմնորոշումն ունեն Քուրդիստանի հանրաքվեի նկատմամբ»:
Երկուշաբթի օրը Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետ մարշալ Հուլիուսի Աքարի հետ Թեհրանում ունեցած հանդիպումից հետո բրիգադային-գեներալ Մոհամմեդ Բաղերին ասել է .«Թեհրանը և Անկարան կարևորում են Իրաքի միատարրությունը և չեն ընդունում Քուրդիստանում անցկացրած հանրաքվեի արդյունքները»:
Նշելով, որ հանդիպմանը քննարկվել են թաքֆիրական ահաբեկիչների դեմ պայքարում Իրաքի զինված ուժերի, Սիրիայի բանակի և նրանց դաշնակիցների հրապարակային ձեռքբերումների հետ կապված հարցեր, գեներալ Բաղերին ավելացրել է. «Տարածաշրջանում ահաբեկիչների դեմ պայքարի և համատեղ սահմանների անվտանգության շուրջ, նպատակահարմար որոշումներ են ընդունվել»:
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խոսքերով, հանդիպմանը նաև մտքերի փոխանակում է կատարվել Մյանմայի ժողովրդին օգնելու համար Իրանի, Թուրքիայի և իսլամական մյուս երկրների զինված ուժերի համագործակցության և նման դեպքերի կրկնությունը կանխելու ուղղությամբ:
Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի պետ մարշալ Հուլիուսի Աքարն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի և համատեղ սահմանում անվտանգության ապահովման հարցում Իրանի և Թուրքիայի պաշտպանական ու ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: