Ռոհանի. Աշխարհագրական սահմանների փոփոխությունն անապահովության տարածման գործոն
https://parstoday.ir/hy/news/iran-i73673-Ռոհանի._Աշխարհագրական_սահմանների_փոփոխությունն_անապահովության_տարածման_գործոն
ԻԻՀ նախագահն ընդգծել է Իրաքում կենտրոնական իշխանության հզորացման անհրաժեշտությունը: «Աշխարհագրական սահմաններում կայունության ցանկացած տեսակի խախտում հանգեցնելու է տարածաշրջանում անապահովության ու անկայունության տարածման». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2017 04:06 Asia/Tehran
  • Ռոհանի. Աշխարհագրական սահմանների փոփոխությունն անապահովության տարածման գործոն

ԻԻՀ նախագահն ընդգծել է Իրաքում կենտրոնական իշխանության հզորացման անհրաժեշտությունը: «Աշխարհագրական սահմաններում կայունության ցանկացած տեսակի խախտում հանգեցնելու է տարածաշրջանում անապահովության ու անկայունության տարածման». ասել է նա:

Երկուշաբթի երեկոյան, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Թեհրանոմ հանդիպել է Թուրքիայի բանակի միացյալ շտաբի պետ Խուլուսի Աքարի հետ: Հանդիպման ժամանակ Ռոհանին նշել է, որ Իրանն ու Թուրքիան  պայքարում են  տարածաշրջանային ընդհանուր սպառնալիքներին, որոնց շարքում են գտնվում ահաբեկչությունը, անապահովություն ու անկայունությունը: «Այս սպառնալիքները վերացնելու համար, Թեհրան-Անկարա համակողմանի համագործակցությունները պետք է ընդլայնվեն»:

Ռոհանին նշել է, որ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարն ու աշխարհագրական սահմանների պահպանումը համագործակցությունների ու հարաբերությունների ընդլայնման շրջանակում Իրանի ու Թուրքիայի գլխավոր նպատակն է: «Իրանն ու Թուրքիան որպես տարածաշրջանի երկու կարևոր երկրներ և կայունության խարիսխ, համագործակցության դեպքում կարող են տարածաշրջանային հարցերի կարգավորման հարցում  առավել մեծ ազդեցություն ու դերակատարություն ունենալ»:

Հանդիպման ժամանակ Թուրքիայի բանակի միացյալ շտաբի պետ Խուլուսի Աքարը նշել է, որ Իրանն ու Թուրքիային տարածաշրջանային երկու կարևոր ուժեր են: «Երկու երկրները համագործակցությունների և հարաբերությունների ընդլայնմամբ կարող են տարածաշրջանում կայունության ու անդորրի հաստատման ուղղությամբ ազդեցիկ դերակատարություն ունենալ». ասել է նա: