Մեկնարկել է Եվրամիության և Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի գործնական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i73715-Մեկնարկել_է_Եվրամիության_և_Իրանի_միջուկային_անվտանգության_համակարգի_կենտրոնի_գործնական_համագործակցությունը
Իրանի և Եվրամիության նոր համագործակցության շրջանակում, Թեհրանում կայացել են միջուկային անվտանգության համակարգի վերապատրաստման առաջին դասընթացները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2017 14:24 Asia/Tehran
  • Մեկնարկել է Եվրամիության և Իրանի միջուկային անվտանգության համակարգի կենտրոնի գործնական համագործակցությունը

Իրանի և Եվրամիության նոր համագործակցության շրջանակում, Թեհրանում կայացել են միջուկային անվտանգության համակարգի վերապատրաստման առաջին դասընթացները:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Թեհրանում ընթացող  վերապատրաստման դասընթացների թեման է.«Մի ատոմակայանի անվտանգության համապարփակ գնահատման սթրես-թեսթերի իրականացումը և վերահսկողական շրջանակի ստեղծումը»:

Իրանի միջուկային համակարգի տեխնիկական կարողությունների մակարդակի բարձրացման նախագծի իրականացման շրջանակում, 2017 թվականի հուլիսին ընդունվեց «Մասնագիտական տարբեր դասընթացների անցկացման» մասին որոշումը:

Այդ նախագիծը  Եվրամիության աջակցությամբ  իրականանում է  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի 3-րդ  հավելվածի շրջանակում:

ՀԳՀԾ-ն  2015 թվականի հուլիսին  ստորագրվեց   Իրանի և «5+1» խմբի կողմից: 

Իրանի միջուկային անվտանգության համակարգի տեխնիկական կարողությունների մակարդակի բարձրացման նախագիծը վավերացվել  է 2016 թվականին: