Էրդողանն Իրանում է
Հոկտեմբեր 04, 2017 09:07 Asia/Tehran
Թուրքիայի նախագահն Իրան է ժամանել ՝ ԻԻՀ-ի պետայրերի հետ հանդիպելու նպատակով:
Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած քաղաքա-տնտեսական բարձրաստիճան պատվիրակության կազմում են Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհադ Զեյբեկչին և բնական պաշարների ու էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը:
Էրդողանի Իրան կատարած երրորդ այցը թեև իրականացվում է երկկողմ փոխայցելությունների շրջանակում, սակայն այցը ներկայացնում է կրկնակի նշանակություն՝ պայմանավորված տարածաշրջանային լուրջ զարգացումներով:
Թուրքիայի նախագահի այցը կայանում է այնպիսի պայմաններում, երբ կիրակի օրն այդ երկրի բանակի գլխավոր շտաբի պետ, մարշալ Հուլուսի Աքարի գլխավորած ռազմական պատվիրակությունը Թեհրան էր այցելել:
Պիտակ