Էրդողանն Իրանում է
https://parstoday.ir/hy/news/iran-i73785-Էրդողանն_Իրանում_է
Թուրքիայի նախագահն Իրան է ժամանել ՝ ԻԻՀ-ի պետայրերի հետ հանդիպելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2017 09:07 Asia/Tehran

Թուրքիայի նախագահն Իրան է ժամանել ՝ ԻԻՀ-ի պետայրերի հետ հանդիպելու նպատակով:

Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած քաղաքա-տնտեսական բարձրաստիճան պատվիրակության կազմում են Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհադ Զեյբեկչին  և բնական պաշարների ու էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը:

Էրդողանի Իրան կատարած երրորդ այցը թեև  իրականացվում է երկկողմ փոխայցելությունների շրջանակում, սակայն այցը ներկայացնում է կրկնակի նշանակություն՝ պայմանավորված տարածաշրջանային լուրջ զարգացումներով:

Թուրքիայի նախագահի այցը կայանում է այնպիսի պայմաններում, երբ կիրակի օրն այդ երկրի բանակի գլխավոր շտաբի պետ, մարշալ Հուլուսի Աքարի գլխավորած ռազմական պատվիրակությունը Թեհրան էր այցելել: