Իրանը և Թուրքիան համագործակցության չորս հուշագիր են ստորագրել
ԻԻՀ-ի և Թուրքիայի հարաբերությունների խորացման նպատակով, երկու երկիրը Թեհրանում համագործակցության չորս հուշագիր են ստորագրել:
Հուշագրերը ստորագրվել են չորեքշաբթի հոկտեմբերի 4-ին ՝ ԻԻհ նախագահ Հասան Ռոհանիի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից: Հիշեցնենք, որ Էրդողանը պաշտոնական այցով Թեհրանում է:
Թեհրան-Անկարա հարաբերությունների էլ ավելի խորացման նպատակով, Իրանի ֆինանսաների նախարարությունը և Թուրքիայի առևտրի ու մաքսային ծառայության նախարարությունը, երկու երկրի Կենտրոնական բանկերը, Իրանի ազգային գրադարանի ու փաստաթղթերի կազմակերպությունը և Թուրքիայի վարչապետի աշխատակազմի պետական արխիվի գերատեսչությունը, նաև ԻԻՀ-ի ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունը և Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել: