Իրանը և Թուրքիան համագործակցության չորս հուշագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/iran-i73811-Իրանը_և_Թուրքիան_համագործակցության_չորս_հուշագիր_են_ստորագրել
ԻԻՀ-ի և Թուրքիայի հարաբերությունների խորացման նպատակով, երկու երկիրը Թեհրանում համագործակցության չորս հուշագիր են ստորագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2017 13:00 Asia/Tehran
  • Իրանը և Թուրքիան համագործակցության չորս հուշագիր են ստորագրել

ԻԻՀ-ի և Թուրքիայի հարաբերությունների խորացման նպատակով, երկու երկիրը Թեհրանում համագործակցության չորս հուշագիր են ստորագրել:

Հուշագրերը ստորագրվել են չորեքշաբթի հոկտեմբերի 4-ին ՝ ԻԻհ նախագահ Հասան Ռոհանիի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից: Հիշեցնենք, որ Էրդողանը պաշտոնական այցով Թեհրանում է:

Թեհրան-Անկարա հարաբերությունների էլ ավելի խորացման նպատակով, Իրանի ֆինանսաների նախարարությունը և Թուրքիայի առևտրի ու մաքսային ծառայության նախարարությունը, երկու երկրի Կենտրոնական  բանկերը, Իրանի ազգային գրադարանի ու փաստաթղթերի կազմակերպությունը և Թուրքիայի վարչապետի աշխատակազմի պետական արխիվի գերատեսչությունը, նաև ԻԻՀ-ի ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունը և Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել: