Ռոհանի .«Իրանը և Թուրքիան տարածաշրջանի կայունության խարիսխներն են»
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ Թեհրանում լայացած մամուլի համատեղ ասուլիսում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Երկու երկրի գլխավոր նպատակը ՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության հաստատումն է»:
Անդրադառնալով Իրաքի Քուրդիստանի անջատման համար տարածքի պետայրերի անօրինական քայլին, ԻԻՀ նախագահը հավաստել է.«Իրանը և Թուրքիան չեն հանդուրժելու տարածաշրջանի աշխարհագրական որևէ փոփոխություն»:
«Երկու երկրի համոզմամբ, Իրաքը և Սիրիան պետք է միատարր մնան». ասել է Իրանի նախագահը:
Իրանի նախագահը հավելել է.«Երկու երկրի կառավարությունները վճռակամ են բոլոր ոլորտներում զարգացնել փոխհարաբերությունները: Իրանի և Թուրքիայի միջև առևտրական փոխանակումների ծավալները հասնելու են տարեկան 30 միլիարդ դոլարի»:
Անդրադառնալով Իրաքի Քուրդիստանի տարածքի անջատման հանրաքվեի նկատմամբ Թուրքիայի և Իրանի միևնույն դիրքորոշմանը, Ռեջեբ Թայիբ Էրդողանը հավաստել է.«Թուրքիան և Իրանն անօրինական են համարում այդ հանրաքվեն»:
«Իրանի հետ առևտրական հարաբերությունները մեծ տեմպերով զարգանալու են». ասել է Թուրքիայի նախագահը: