Իրանի ու Թուրքիայի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i73857-Իրանի_ու_Թուրքիայի_նախագահները_հանդես_են_եկել_համատեղ_հայտարարությամբ
ԻԻՀ-ի և Թուրքիայի նախագահները համատեղ հայտարարությամբ և հիմք ընդունելով երկու ժողովուրդների միջև եղբայրական ու բարեկամական կապերն ընդգծել են Թեհրանի ու Անկարայի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցությունների ամրապնդման ուղղությամբ քաղաքական վճռակամության առկայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2017 04:04 Asia/Tehran

ԻԻՀ-ի և Թուրքիայի նախագահները համատեղ հայտարարությամբ և հիմք ընդունելով երկու ժողովուրդների միջև եղբայրական ու բարեկամական կապերն ընդգծել են Թեհրանի ու Անկարայի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցությունների ամրապնդման ուղղությամբ քաղաքական վճռակամության առկայությունը:

Իրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին և Ռեջեբ Թայիբ Էրդողանը չորեքշաբթի օրն այս հայտարարությամբ իրենց գոհունակությունը հայտնելով երկու երկրի համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ ռազմավարական համագործակցության գերագույն խորհրդի գործունեությունից, ընդգծել են երկու երկրի միջև խորհրդարանական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Իրանն ու Թուրքիան որպես միջազգային հարցերի կարգավորման համար բազմակողմ դիվանագիտության հաջողության վառ ապացույց, ընդգծել են ՀԳՀԾ-ի նշանակությունը:

Երկու երկրի նախագահները համատեղ հայտարարության մեջ նաև օրինականությունից զուրկ են համարել Իրաքի Քուրդիստանի տարածքի անջատման հանրաքվեն և ընդգծել, որ Իրանն ու Թուրքիան պաշտպանելու են Իրաքի տարածքային ամբողջականության և քաղաքական միատարրության պահպանման ուղղությամբ Իրաքի կառավարության քայլերը:

Ռոհանին ու Էրդողանը  դատապարտելով ռոհինգյա մուսուլմանների դեմ ծայրահեղական ցանկացած քայլերն ու ոճրագործությունը և Մյանմայի մարդկային աղետը, այդ երկրի  կառավարությանը կոչ են արել հնարավորինս շուտ վերջ տալ   մեծ թվով մուսուլմանների անօթևանության պատճառ դարձած սոսկալի վիճակին: