Թուրքիան ցանկություն է հայտնել ավելի շատ ծավալներով իրանական գազ գնել
https://parstoday.ir/hy/news/iran-i73889-Թուրքիան_ցանկություն_է_հայտնել_ավելի_շատ_ծավալներով_իրանական_գազ_գնել
Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հասան Ռուհանիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2017 09:14 Asia/Tehran
  • Թուրքիան ցանկություն է հայտնել ավելի շատ ծավալներով իրանական գազ գնել

Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հասան Ռուհանիի հետ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ նախագահները որոշում են կայացրել երկկողմանի  առևտուրn իրականացնել է 2 երկրների ազգային տարադրամներով:

Նշվում է, որ թուրք-իրանյան սահմանի վրա գտնվող որոշ մաքսակետեր աշխատելու են սրանից հետո 24 ժամ՝ հաշվի առնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը:

Հանդիպումից հետո Ռուհանին  լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել է.«Վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները քաղաքական, մշակութային և տնտեսական հարթություններում ամեն օր ավելի են զարգանում: Այսօր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ կարևոր որոշումներ ընդունվեցին»:

Ռուհանին տեղեկացրել է, որ երկու երկրների միջև ներդրումային գործընթացներն ավելի կհեշտացվեն: Մասնավորապես իրանական կողմը թուրք ներդրողների համար կհեշտացնի Իրանում ներդրումներ անելուն առնչվող մի շարք հարցեր և խնդիրներ:Իրանի նախագահի խոսքերով՝ Թուրքիան ցանկություն է հայտնել ավելի շատ ծավալներով իրանական գազ գնել: Իրանը և Թուրքիան պատրաստակամություն են հայտնել առևտրատնտեսական ծավալները հասցնել տարկան 30 մլրդ դոլարի:

Հանդիպման ժամանակ երկու նախագահները նաև անդրադարձել են իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին: Կողմերը, շեշտելով Իրաքի տարածքային ամբողջականության  կարևորության մասին, դեմ են արտահայտվել հանրաքվեին:

 

Աղբյուր`    Ermenihaber.am