Թեհրան-Անկարա համագործակցությունը մասնատման սադրանքների դիմակայման երաշխիքը
https://parstoday.ir/hy/news/iran-i73923-Թեհրան_Անկարա_համագործակցությունը_մասնատման_սադրանքների_դիմակայման_երաշխիքը
Թուրքիայում Իրանի դեսպանն ընդգծել է.«Անվտանգության ու ռազմական ոլորտներում Թեհրան-Անկարա համագործակցությունները կարող են երաշխավորել տարածաշրջանում մասնատման սադրանքների դիմակայումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2017 13:39 Asia/Tehran
  • Թեհրան-Անկարա համագործակցությունը  մասնատման սադրանքների դիմակայման երաշխիքը

Թուրքիայում Իրանի դեսպանն ընդգծել է.«Անվտանգության ու ռազմական ոլորտներում Թեհրան-Անկարա համագործակցությունները կարող են երաշխավորել տարածաշրջանում մասնատման սադրանքների դիմակայումը»:

Հոկտեմբերի 5-ին Մոհամմեդ Էբրահիմ Թահերյանֆարդը ԻՍՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է.« Իրանն ու Թուրքիան ունեն մեծ հնարավորություններ տարածաշրջանում հավասարակշռություն և կայունություն հաստատելու  համար: Օտարերկրյա ապացուցված չար նկրտումները և տարածաշրջանի երկրների մասնատմանն ուղղված սիոնիստական բացահայտված նախագծերն առավել քան երբևէ անհրաժեշտ են դարձնում Իրան-Թուրքիա հարաբերությունների խորացումն ու զարգացումը»:

Իրաքի Քուրդստանի տարածքի հանրաքվեի մասին Անկարայում Իրանի դեսպանն ասել է.«Այս հանրաքվեն կայացել է Իրաքի Քուրդստանի տարածքի բնակչության զգացմունքների հրահրմամբ և խմբային շահերի հիմամբ, ինչը դեմ է ազգային շահերին և  տարածաշրջանի անվտանգությանը : Հանրաքվեն անցկացվել է  տարածաշրջանի կայունությունը խախտելու և անապահովություն ստեղծելու շրջանակում սիոնիստների հսկայական ներդրումներով», հավելել  է դեսպանը: 

Մոհամմեդ Էբրահիմ Թահերյանֆարդն ընդգծել է.«Իրանի սկզբունքային  քաղաքականությունը  մասնատման քայլերին ընդդիմանալն է, քանի որ Միջին Արևելքում անապահովության տարածումը կարող է ազդել ողջ աշխարհի անվտանգության վրա»: