Թեհրան-Անկարա համագործակցությունը մասնատման սադրանքների դիմակայման երաշխիքը
Թուրքիայում Իրանի դեսպանն ընդգծել է.«Անվտանգության ու ռազմական ոլորտներում Թեհրան-Անկարա համագործակցությունները կարող են երաշխավորել տարածաշրջանում մասնատման սադրանքների դիմակայումը»:
Հոկտեմբերի 5-ին Մոհամմեդ Էբրահիմ Թահերյանֆարդը ԻՍՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է.« Իրանն ու Թուրքիան ունեն մեծ հնարավորություններ տարածաշրջանում հավասարակշռություն և կայունություն հաստատելու համար: Օտարերկրյա ապացուցված չար նկրտումները և տարածաշրջանի երկրների մասնատմանն ուղղված սիոնիստական բացահայտված նախագծերն առավել քան երբևէ անհրաժեշտ են դարձնում Իրան-Թուրքիա հարաբերությունների խորացումն ու զարգացումը»:
Իրաքի Քուրդստանի տարածքի հանրաքվեի մասին Անկարայում Իրանի դեսպանն ասել է.«Այս հանրաքվեն կայացել է Իրաքի Քուրդստանի տարածքի բնակչության զգացմունքների հրահրմամբ և խմբային շահերի հիմամբ, ինչը դեմ է ազգային շահերին և տարածաշրջանի անվտանգությանը : Հանրաքվեն անցկացվել է տարածաշրջանի կայունությունը խախտելու և անապահովություն ստեղծելու շրջանակում սիոնիստների հսկայական ներդրումներով», հավելել է դեսպանը:
Մոհամմեդ Էբրահիմ Թահերյանֆարդն ընդգծել է.«Իրանի սկզբունքային քաղաքականությունը մասնատման քայլերին ընդդիմանալն է, քանի որ Միջին Արևելքում անապահովության տարածումը կարող է ազդել ողջ աշխարհի անվտանգության վրա»: