ԻԻՀ նախագահ.«Իրանը ոչ մի ջանք չի խնայի պարսկերեն լեզուն տարածելու համար»
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին իրանցի մեծ բանաստեղծներ Շամսի և Մոլանայի մեծարման միջազգային հանդիսության ժամանակ ընդգծել է.-«Իրանը լեզվի ակադեմիայի, համալսարանների և գիտական ինիստիտուտների միջոցով կփորձի պարսկերեն լեզուն տարածել»:
ԻԻՀ նախագահի ուղերձում նշված է.-«Շամսի և Մոլանայի միջազգային գիտաժողովի ընթացքում հետազոտողների, համալսարանի դասխոսների կողմից ներկայացված հոդվածները կարող էն նոր սկիզբ համարվել միստիկական, փիլիսոփայական, տրամաբանության, գրականության, մշակութային և գաղափարական նոր զարգացումների համար»:
ԻԻՀ նախագահը բարձր է գնահատել Թուրքիայում, Աֆղանստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Հայաստանում պարսկերեն լեզվի տարածման և իրանցի մեծ պոետներ Ռուդաքիին, Ֆերդովսիին, Նասեր Խոսրովին, Խաղանիին և Նեզամիին գնահատելու ուղղությամբ տարած ջանքերի համար:
Շաբաթ օրը Խոյ քաղաքում մեկնարկել է Շամսի և Մոլանայի մեծարման երրորդ միջազգային գիտաժողովը: